Աշխարհահռչակ երաժիշտները հանուն Արցախի 

Աշխարհահռչակ երաժիշտները հանուն Արցախի 

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, համաշխարհային ճանաչում վայելող մի խումբ արվեստագետներ, այդ թվում՝ Տիգրան Համասյանը, Թոմ Մորելոն, Արտո Թունջբոյաջյանը, Միքայել Ոսկանյանը, Տատյանա Սպիվակովան հոկտեմբերի 28-ին հանդես կգան առցանց համերգով։

համերգի նվիրատվությունները կկրկնապատկվեն «OneArmenia» նախաձեռնության կողմից եւ կուղարկվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
Նվիրատվության եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար «ARTISTS FOR ARTSAKH» անունը կրող ֆեյսբուքայն էջ է բացվել, որտեղ համակարգող երաժիշտները նշել են նվիրատվություն կատարելու համար հաշվեհամարներ՝ facebook.com/donate/675305193099518, tinyurl.com/artistsforartsakh
Համերգին կարող եք հետեւել այս չորեքշաբթի ONEArmenia-ի «Ֆեյսբուք»-ի, «Յութուբ»-ի եւ «Ինստագրամ»-ի էջերում @onearmenia։ Այն կմեկնարկի Երեւանի ժամանակով՝ 22:00-ին
Մոսկվայի՝ 21:00
Լոս Անջելեսի՝ 11:00
Նյու Յորքի՝ 14:00
Փարիզի՝ 20:00
Տոկիոյի՝ 3:00