Պուտինը մեղադրել է Իսրայելին՝ ռուսական ինքնաթիռի կործանման համար

Պուտինը մեղադրել է Իսրայելին՝ ռուսական ինքնաթիռի կործանման համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Իսրայելին՝ ռուսական ԻԼ-20 ինքնաթիռի կործանման համար, որը հայտնվել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի կրակի տակ։ Պուտինը ասել է, որ իսրայելական կողմը խախտել է ռուս-իսրայելական պայմանավորվածությունները՝ վտանգավոր միջադեպերի կանխման հետ կապված։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը շեշտել է, որ Իսրայելի ռազմական գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանության իրավունքը։ Նախագահ Պուտինը նաեւ կոչ է արել Նեթանյահուին հետագայում զերծ մնալ նման իրավիճակներից։