«Ելք»-ը պետք է համախմբվի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելու օրակարգի շուրջ

«Ելք»-ը պետք է համախմբվի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելու օրակարգի շուրջ
«Ելք» խմբակցությունը պետք է համախմբվի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելու օրակարգի շուրջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ով այսօր է ընտրվել այդ պաշտոնում:



Նա շնորհակալություն է հայտնել դաշինքի պատգամավորներին՝ իրեն խմբակցության ղեկավար ընտրելու համար՝ նշելով. «Շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունների պատգամավորներին՝ ինձ ԵԼՔ խմբակցության ղեկավար ընտրելու համար:



Անկախ բոլոր գաղափարական տարաձայնություններից ու Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու հանգամանքից, կարծում եմ, որ Ազգային ժողովում ԵԼՔ խմբակցությունը պետք է համախմբվի մեկ միասնական օրակարգի շուրջ՝ այն է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Շնորհակալություն նաև իմ աջակիցներին, որ ուրախացել են պարտավորություններիս եռապատկման կապակցությամբ»: