Օգոստոսի 29-30-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք

Օգոստոսի 29-30-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 29-ից 30ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։



Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:



Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման 5, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման, շորթման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, բնակարանային գողության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, անօրինական միգրացիայի, պաշտոնեական լիազորություններն անցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձի, փաստաթղթի կեղծիքի ու ծեծի և անառակաբարո գործողությունների 1-ական դեպք:



Հայտնաբերվել է 2 անհայտ կորած, 6 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 4-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 1 դեպք Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: