Անգելա Մերկելի ղեկավարած քաղաքական դաշինքի վարկանիշը կտրուկ անկում է ապրել

Անգելա Մերկելի ղեկավարած քաղաքական դաշինքի վարկանիշը կտրուկ անկում է ապրել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-Դեմոկրատների եւ Քրիստոնեա-Սոցիալիստների միության դաշինքի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, հասնելով 29 տոկոսի։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը, նշելով, որ այդ ցուցանիշը վերջին 12 տարում ամենացածր վարկանիշն է, որն ունեցել է գերմանական իշխող մեծամասնությունը։



Սրանով հանդերձ, ըստ պարբերականի, Մերկելի ներկայացրած քաղաքական միավորի վարկանիշը զգալիքրեն գերազանցում է մնացած կուսակցությունների վարկանիշին։ Այսպես, Գերմանիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը ունի 18 տոկոսանոց վարկանիշ, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 15 տոկոսանոց վարկանիշ։