Հայտնի է դարձել, թե ինչու Մարիա Բուտինային մեղադրել են լրտեսության մեջ

Հայտնի է դարձել, թե ինչու Մարիա Բուտինային մեղադրել են լրտեսության մեջ
Ամերիկյան Politico հանդեսն իր հրապարակած հոդվածներից մեկում անդրադարձել է այն հարցին, թե ինչու ռուսաստանցի Մարիա Բուտինային մեղադրել են լրստեսության մեջ Միացյալ Նահանգներում։ Նման մեղադրանքի պատճառը, ըստ Politico-ի, եղել է այն, որ Բուտինան մեկ անգամ ընթրել է Վաշինգտոնում գտնվող Ռուսական գիտամշակութային կենտրոնի ղեկավար Օլեգ Ժիգանովի հետ։ Հենց այդ ընթրիքն է եղել պատճառը նաեւ, որ դատարանը մերժել է Բուտինայի՝ գրավի դիմաց ազատ արձակումը։



Նշենք, որ Բուտինայի փաստաբան Ռոբերտ Դրիքսհոլը հերքել է այդ վարկածի հավաստիությունը։ Կա նաեւ վարկած, որ Բուտինայի գործում ներքաշված է նաեւ Ռոկֆելլեր ընտանիքի շառավիղներից մեկը։