Գործի է անցել

Գործի է անցել
Չնայած արտահերթ ընտրությունների անորոշ ժամկետներին, ԲՀԿ-ականներն արդեն ակտիվացել են ու պատրաստվում են ընտրարշավի։ Մասնավորապես՝ ակտիվացել ու ամենօրյա ժողովներ է անում Աշոտ Ավետիսյանը՝ Բանգլադեշցի Համիկը, որը Ծառուկյանի նախկին թիկնապահն է եղել, հիմա Մալաթիա-Սեբաստիա համայնքում վերջին տարիներին բացված «Հայաստան» կինոթատրոնի սեփականատերն է։ Ի դեպ, «Նեպտուն» մարզահամալիրը նույնպես նրան է պատկանում։



Որոշ տեղեկություններով՝ Համիկն աշխատում է Սամվել Ալեքսանյանի «անտեր» թողած թաղային հեղինակություններին համախմբելու ուղղությամբ, նրանց հետ խորհրդատվական զրույցներ է վարում, որ ստեղծված իրավիճակում պետք է ճիշտ կողմնորոշվել ու աշխատել Ծառուկյանի թիմի համար, որը, ըստ Համիկի, իշխանություն վերցնելու բոլոր շանսերն ունի։ Հիշեցնենք, որ նա հանրության շրջանում առավել հայտնի դարձավ 2004 թվականի ապրիլի 5-ին լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց հետո: