Եթիմ խոխայա, ուրան օրիշ աշկավ պիտի նայենք․․․

Եթիմ խոխայա, ուրան օրիշ աշկավ պիտի նայենք․․․

Երբ լսում ես, որ մարդու նկատմամբ անարդար բան են գործել ու պատժվել, մի տեսակ հանգիստ ես քեզ զգում։ Ամեն ինչ դեռ կորած չէ։ Երկրի հոտ ես առնում ու արմատի կեռ մի մագիլով է՛լ ավելի ամրանում հողիդ մեջ։



Երեկ կարդում եմ երկու իրարամերժ գրառում․



Վահագն Խաչատրյան
Ուրեմն փոքր էի, երկրաշարժից 2 տարի հետո, եկա Գյումրի, որ գնամ իմ դպրոցը Գյումրիում։ Մի մանկավարժ առաջին դասի ժամանակ կանգնեցրեց ու ասաց,
-Ըլը ըսեք որը՛տ եք ստեղից անտեր շուն ու դուրս եկեք շարքից։
Այդ ժամանակ ես ընդամենը 12 տարեկան էի ասացի․
-Ես մորս եմ կորցրել ու չփորձեք ինձ համարել անտեր շուն ու շարքից դուրս չեմ գալու:
Թողեցի դուրս եկա դասարանից և դրանից հետո գնացի տնօրենի մոտ, լացակումած պատմեցի ու այդ օրվանից հետո այդ մանկավարժին հեռացրեցին դպրոցից, մեզ ներողություն խնդրելուց հետո:



Պատմությունը դառն է, բայց ավարտը հեքիաթի նման բարի է։ Բոլոր ժամանակներում եղել են ու կլինեն վատ մարդիկ, կարևորն այն, որ պետական մոտեցուցում է դրսևորվել։ Փոքրիկ տղայի հոգին չի աղճատվել։



Ակամայից սիրով ես լցվում դպրոցի տնօրենի, պատասխանատուների հանդեպ։



Մհեր Արշակյան
«Ի դեպ, ես էլ չեմ ծառայել: 20 տարեկանում մտա Արաբկիրի զինկոմիսարիատ պետության հետ հարաբերություններս ճշտելու: Զինկոմին հարցնում եմ՝ ծնողազուրկ երեխաներին բանակ տանո՞ւմ եք: Ասում է՝ էդ ո՞րն է: Դե՝ որբերը: «Բա հենց որբերին ենք տանում»,- ասում է զինկոմը: Ինչո՞ւ: «Որովհետեւ դրանց վրա լացող չկա»,- թեման փակում է զինկոմը»:

Այս պատմությունը ևս դառն է, բայց ավարտ չունի։ Երիտասարդը չի ընդվզել, փորձել պաշտպանել իր իրավունքը։ Նա արդեն հասուն տղա էր, իսկ Վահագնը ընդամենը 12 տարեկան։



․․․Իսկ գուցե բարձրաձայնելուց հետո ա՞յլ ընթացք ստանար գործը։ Զինկոմը ևս հեռացվեր աշխատանքից կամ տույժ ստանար։



Սա այն դեպքն է, երբ վատը տեսնում ու լռում ենք։ Հետո էլ ընդհանրական եզրակացություն անում՝ երկի՜րը երկիր չի․․․



Համաձայն եմ, շատ բաներ կոծկվում են, բայց համաձայնենք, շատ բաներ էլ մենք ենք կոծկում։ Սա չէի գրի, եթե ականատես եղած չլինեի շատ հրամանատարների, զինկոմների անձնուրաց ծառայությանը։



Վատերը կան, որոնց փչացած ատամի նման պիտի հեռացնել, բայց չընդհանրացնենք, որովհետև Բանակը շատ զգայուն օրգան է ու վտանգավոր է շատ, երբ ասվում է՝ որբերին ենք Բանակ տանում, որովհետեւ դրանց վրա լացող չկա։



Հենց օրեր առաջ եմ ականատես եղել, թե ինչպես շրջանային զինկոմը ոտ ու ձեռ էր ընկել՝ եթիմ խոխայա, ուրան օրիշ աշկավ պիտի նայենք․․․



Հենց այս պահին մաքրվելու համար կարդում եմ․



Արեւիկ գյուղի դպրոցում նշում էին Ապրիլյան պատերազմի հերոս, բազմաթիվ շքանշանների և մեդալների արժանացած Սեւակ Խաչատրյանի 20- ամյակը
Ողջ միջոցառման ժամանակ դահլիճում իր արցունքներն էր սրբում մի տղամարդ: Ինչպես հետո պարզեցինք՝ Սևակի հրամանատարն էր՝ փոխգնդապետ Զավեն Հունանյանը: (Առավոտ)



Հին նյութ է, բայց նորովի է հնչում։



ՀԳՎատն ու լավը կողք կողքի պատերազմում են։ Օգնենք, որ լավը հաղթի։ Ոգևորենք նրան։



Հասմիկ Բաբաջանյան