Թղթադրամների վրա ոչ մի վաստակավոր արտիստի նկար չի՞ լինելու...

Թղթադրամների վրա ոչ մի վաստակավոր արտիստի նկար չի՞ լինելու...


ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները:
Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին: 10000-դրամանոցը՝ Կոմիտասին: 20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
100000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:



Ֆեյսբուքն ինչպե՞ս է արձագանքում․



 Արթուր Եղիազարյան



10 000 դրամանոցի վրա թող լինի ընտրակաշառվողի պատկերը ...



Khajag Aintabian



Մի դժուարացներ գործը ընկեր Արթուր , աւելի դիւրին չըլլա՞ր եթէ ամէն ընտրութեան ամէնաշատ ընտրակաշառք բաժնողի պատկերով նոր թղթադրամ թողարկուի։



Albert Unusyan



Փող լիներ, ծախսեինք: Էն որ վրան Բենջամին Ֆրանկլինն է պատկերված․․․ Ու ինչքան շատ, այնքան լավ։ Թե չէ դրել կռիվ եք անում ))



Levon Barseghyan
Բայց ինչ կարգի սրիկա պտի լինես, որ երկրի 30.000 անօթեւան ընտանիքների, 30% աղքատների ու էլի մի դաստա դարդ մի կողմ թողնես ու դրամանիշ փոխելու համար ծախս անես…



Tigran Palyan
Էս կասկածող կա՞ , որ դրամը ինֆլյացիա է լինելու ․․․
Բա։
Չէ, այս անգամ կտուժեն հիպոտեկիստները, վարկեր ունեցողները։



Ashot Asatryan

10.000 դրամանոցների վրա պատկերեք թաղի խուժանին:



Karen Sahakyan



Չեմ հասկանում, թղթադրամների վրա ոչ մի վաստակավոր արտիստի նկար չի՞ լինելու...



Harutyun Minasyan
ԱՊԵՐԱԽՏՈՒԹՅՈՒՆ
Միթե այս երկրի համար ոչ մի լավ բան չեն արել հազարավոր կյանքեր փրկած հայ բժիշկները, որ նրանցից մեկը արժանանար նկարը հայկական թղթադրամի վրա տպվելու պատվին:
Հուշեմ, որ 2018 թ. լրանալու է Մխիթար Հերացու 900 ամյակը:



Սանասար Կարապետյան
Լրիվ թղթադրամների վրա էլ պատկերեք Շավարշ Քոչարյանի նկարները տարբեր դիրքերով և կոռուպցիան, վա՜յ մամա ջան գոռալով, կփախնի մեր երԳրիցը. և վերջ)))))



Գոհար Պետրոսյան
50000֊անոցի մասին ստատուս մի գրեք։ Մեկ ա ձեռքներդ երբեք չի ընկնելու



 



Կան մարդիկ էլ, ովքեր հայ ազգի բազմաբեղուն արգանդից սարսափում են՝



Manuk Harutyunyan



Էդքան թղթադրամ որտեղի՞ց: Ավելի լավ է հանրաքվե անցկացնենք ընդհանուր ցուցակով:



Հասմիկ Բաբաջանյան