Կիեւը միջխորհրդարանական կապերն է խորացնում Բաքվի հետ

Կիեւը միջխորհրդարանական կապերն է խորացնում Բաքվի հետ

Ուկրաինայի Գերագույն Ռադայում ստեղծվել է Ադրբեջանի հետ կապերի միջխորհրդարանական խումբ։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռադայի նախագահի ապարատի տարածած հայտարարությունը։ Նախօրեին տեղի է ունեցել խմբում ընդգրկված պատգամավորների առաջին նիստը։

Իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցությունից խմբում ընտրվել են Վալերի Կոլյուխը եւ Վլադիմիր Կրեյդենկոն, Մարյան Զաբոլոցկին, Ալեքսանդր Գորոբեցը, Լյուդմիլա Մարչենկոն, «Բատկիվշինա» կուսակցությունից Սերգեյ Տարուտան, եւ անկախ պատգամավոր Դմիտրի Շենցեւը։ Խմբում աշխատելու ցանկություն հայտնել էր 48 պատգամավոր։