Պոլիկլինիկայի դռների մոտ լքված նորածին է հայտնաբերվել

Պոլիկլինիկայի դռների մոտ լքված նորածին է հայտնաբերվել

Ռուսաստանի Կեմերովոյի մարզում պոլիկլինիկայի դռների մոտ լքված նորածին երեխա է հայտնաբերվել։ Այս մասին գրում է A42.RU-ն, մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել Յուրգա քաղաքում։

Անհայտ տղամարդը բուժհաստատության դռների մոտ պարզապես նետել է նորածին աղջիկ երեխայի։ Ներկայումս ոստիկանությունը փնտրում է մանկան ծնողներին։ Երեխան հայտնաբերվել է գրեթե նույն պահին եւ տարվել հիվանդանոց բժիշկների կողմից։ Նրա կյանքին ոչինչ չի սպառնում;