"Գագիկ Ծառուկյանին խփել են"

"Գագիկ Ծառուկյանին խփել են"
Ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում, բայց մենք լեգենդներ հորինելու արտասովոր տաղանդ ունենք: Կիրակի ուշ երեկոյան երեւանյան որոշ շրջանակներում ինտենսիվ լուրեր էին շրջանառվում այն մասին, թե "Գագիկ Ծառուկյանին խփել են": Լուրը տարածողներն անգամ ասում էին, թե ով է խփել՝ "Սաշիկը": Լուրը տարածվում էր կայծակնային արագությամբ, եւ տարածողները վստահեցնում էին, որ "հազար տոկոսանոց տեղեկություն ա": Մի պահ խուճապ առաջացրածը շատ արագ, իհարկե, պարզվեց, որ ապատեղեկատվություն է եւ իր տակ ոչ մի ճշմարտություն չի պարունակում, բայց այն շրջանառության մեջ դնողները հավանաբար ինչ-որ նպատակ այնուամենայնիվ հետապնդում էին: