Կայուն սանիտարահիգիենիկ միջավայր (R)

Կայուն սանիտարահիգիենիկ միջավայր (R)
Հայաստանի Հանրապետությունում գործող «Երմիք» ՍՊԸ-ն հանրապետություն ներկրվող հացահատիկի, ձավարեղենի սերմացուի, գարեջրի ածիկի, ինչպես նաեւ ծխախոտի հումքի պահեստավորման խցիկներում եւ արտադրություններում կատարում է ֆումիգացիա (ծխեցում): Աշխատանքներ է իրականացնում սահմանային, մաքսային պահեստներում, սննդի արտադրման, մասնավորապես հացի եւ հացամթերքների պահպանման բնագավառում մեծ աշխատանքներ են տարվում սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման եւ բարելավման ուղղությամբ:



Գերմանիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից ներկրված պատվաստանյութերով իրականացնելով դեզինսեկցիա (միջատազերծում), դեզինֆեկցիա (վարակազերծում), ֆումիգացիա (ծխեցում) եւ դեռատիզացիա (կրծողների վնասազերծում)` ընկերությունն արտադրող եւ իրացնող կազմակերպություններում ստեղծում է սանիտարահիգիենիկ կայուն միջավայր, ինչի շնորհիվ կանխվում են վարակիչ հիվանդություններն ու շրջակա միջավայրի աղտոտումը:



Ընկերությունում գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտոնագրած, միջազգային չափորոշիչներով կահավորված լաբորատորիա, որտեղ անասնաբույժ-մասնագետները մինչեւ շուկա հանելը հետազոտում են կենդանական ծագմամբ հումք ու մթերք վերամշակող, պահպանող, առաքող եւ մատուցող կազմակերպությունների արտադրանքը` մակնշում դրանց պիտանելիության ժամկետը: Ընկերությունը, իր տնօրեն Աշոտ Սահակյանի ղեկավարությամբ գիտագործունեություն ծավալելուց բացի, ստացված դեղամիջոցների, կենսապատրաստուկների ճիշտ եւ արդյունավետ օգտագործման վերաբերյալ կազմակերպում, անցկացնում է նաեւ խորհրդատվական  միջոցառումներ:



Հանձնառած աշխատանքների անթերի կատարման նպատակով ընկերությունն իր մասնաբաժնով հնարավորինս նպաստում է հանրապետության հակահամաճարակային վիճակի կայունության պահպանմանն աջակցելուն: «Երմիք» ՍՊԸ-ն բազմիցս արժանացել է մրցանակների, դիպլոմների, շնորհակալագրերի:



Կարինե ՍԱՐԳՍՅԱՆ