Էլ չենք խոսում կառավարության անդամների տաղանդի ու ազնվության մասին

Էլ չենք խոսում կառավարության անդամների տաղանդի ու ազնվության մասին
Ինչքան շատ է քայքայվում մեր տնտեսությունը եւ որքան շատ են մասնագետներն ահազանգում տնտեսական լայնամասշտաբ անկման ու կառավարման ձախողումների վերաբերյալ, այնքան շատ է իր կառավարության հաջողությունների մասին խոսում վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երեկ նա ասուլիս էր տալիս երկրիս «պատասխանատու» լրատվամիջոցներին, եւ նրա խոսքից հասկացանք, որ շատ լավ ենք ապրում, ծաղկող ու թռիչքաձեւ զարգացող տնտեսություն ունենք: Էլ չենք խոսում կառավարության անդամների տաղանդի ու ազնվության մասին: