Հովհաննես Թամամյանի հայրն ինքնասպանություն է գործել

Հովհաննես Թամամյանի հայրն ինքնասպանություն է գործել
Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովիկ Թամամյանին աշխատանքից ազատելու հրամանը, որը տրվել է փետրվարի 26-ին շատ ծանր է տարել նրա հայրը: Հրամանն արձակելուց հետո Թամամյանն անցել էր կադրերի վարչության տրամադրության տակ եւ մեզ հասած տեղեկություններով մեկնել էր Ծաղկաձոր հանգստանալու: Այսօր վաղ առավոտյան հարեւանները նկատել են շենքի նկուղում կախված դիակ:



Պարզվել է, որ Թամամյանի հայրը, չհաշտվելով որդու պաշտոնաթողության մտքի հետ, տան անդամներից գաղտնի իջել է նկուղ եւ կախվել: Մեր տեղեկություններով Թամամյանի պաշտոնաթողության հարցում դեր է խաղացել Արաբկիրի նախկին թաղապետ, Արաբկիրի ՀՀԿ կառույցի ղեկավար Հովիկ Շահինյանի քրոջ որդու դեմ հարուցված քրեական գործը, որտեղ վերջինիս մեղադրում էին սպանություն կատարելու մեջ: