Ահաբեկչություն Պակիստանում

Ահաբեկչություն Պակիստանում
Պակիստանում դեռեւս բացահայտված չեն մարտի 8-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչները, մինչդեռ մարտի 9-ին եւս պայթյուն է գրանցվել:



ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Փաշավար քաղաքում տեղի ունեցող թաղման արարողության ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն այն հատվածում, որտեղ բազմաթիվ մարդիկ են կուտակված եղել: Արդյունքում 20 հոգի զոհվել է, ավելի քան 50-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել: Հիշեցնենք, որ ավելի քան 20 զոհ էր գրանցվել մարտի 8-ին ավտոլցակայանում մեքենայի պայթեցման պատճառով: