Ազատ դեմոկրատները պահանջում են գործի արդարացի քննություն

Ազատ դեմոկրատները պահանջում են գործի արդարացի քննություն
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը:Այն ուղղված էր առաջին հերթին Հայաստանի պետականության դեմ, և մարտահրավեր էր բոլոր այն ուժերին, ովքեր պայքարում են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար: Պատահական չէ, որ մահափորձ կատարվեց հենց այն մարդու նկատմամբ, ով կանգնած է Հայաստանի անկախացման և ժողովրավարացման ակունքներում:



Իրավապահ մարմիններից պահանջում ենք գործի արդարացի և արագ քննություն: Ակնկալում ենք, որ շատ կարճ ժամանակում այս հանցագործության մեղավորները և պատասխանատուները կբացահայտվեն և խստագույնս կկրեն իրենց պատիժը:



Պարույր Հայրիկյանին հայտնում ենք մեր զորակցությունը և մաղթում շուտափույթ ապաքինում:



 



Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչություն