Համայնքապետի արտահերթ ընտրություն

Համայնքապետի արտահերթ ընտրություն
Մարտի 24-ին Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություն: Ճիշտ է, ընթացիկ տարվա սեպտեմբերի 23-ին այստեղ կայացել է համայնքապետի հերթական ընտրություն, սակայն ընտրված համայնքապետը` ՀՀԿ անդամ Հունան Սարիբեկյանը, ընտրությունից ընդամենը երկու ամիս հետո ընտրված պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց, որը կառավարությունում հաստատվեց սույն թվականի հունվարի 30-ին:



 



Համայնքապետի թափուր պաշտոնի համար առաջադրվել են նախկին գյուղապետ, դաշնակցական Արտաշես Սաֆարյանը եւ ԲՀԿ-ական Զաքար Զաքարյանը:



 



Ընդամենը 336 ընտրող ունեցող գյուղում համապետական ընտրություններին մասնակցում է 270-280 մարդ: Նախորդ ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն այստեղ զգալի քանակությամբ ձայներ տարավ, իսկ ահա վերջին՝ նախագահական ընտրություններում 272 մասնակցից 231-ը ձայն տվեց Սերժ Սարգսյանին: Այնպես որ, բարձրլեռնային փոքր համայնքում բուռն պայքար է ծավալվելու գյուղապետի աթոռին հավակնող ԲՀԿ եւ ՀՅԴ թեկնածուների միջեւ:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ