«Շուշան Պետրոսյանի գործունեությունը դեռ շատերի բերաններն է փակելու». Շարմազանով

«Շուշան Պետրոսյանի գործունեությունը դեռ շատերի բերաններն է փակելու». Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Հ լրատվամիջոցներից մեկում տեղ գտած այն նյութը, որում նշվում է, որ  ՀՀԿ վերնախավը «կրակն է ընկել» ինքնագործունեություն ծավալող ՀՀԿ-ականների ձեռքը,այդ թվում` Շուշան Պետրոսյանի։

«Լրատվամիջոցներից մեկն այսօր անհեթեթ լուր է տարածել ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի մասին: Նույնիսկ չեմ ուզում կրկնել այդ անհեթեթությունը, նման լուրերն ուղղակի ծիծաղ են առաջացնում: Շուշանը մեր ժամանակների ամենատաղանդավոր արվեստագետներից է եւ հայրենապաշտ քաղաքացի, ով իր կենսագրությամբ է ապացուցել երկրին եւ ժողովրդին իր նվիրվածությունը: Նրա քաղաքական գործունեությունը դեռ շատերի քինախինդ բերաններն է փակելու ու լուրջ հաջողություններ է բերելու մեր երկրին: Նույնիսկ չկասկածեք:



Ուստի, չարախոսներին եւ դատարկախոսություն տարածողներին ի պատասխան ասեմ` մենք հպարտ ենք, որ նման հայրենասեր գործիչը մեր քաղաքական թիմի անդամ է»,-պարզաբանել է Շարմազանովը: