Ձոն Հասմիկ Պողոսյանին

Ձոն Հասմիկ Պողոսյանին
ՍԻՐՈՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՍԱԲԱՆ ՆԱԽԱՐԱՐ Հասմիկ Պողոսյանին



 



Նախարար եմ մշակույթի



Գործ եմ անում այլ բնույթի



Ես ինչ անեմ՝ կենսաբան եմ



Մշակույթի մեջ անբան եմ:



Հայրս «դզեց»գործերը իմ



Որ գամ նստեմ էս աթոռին



Ես էլ եկա ու նստեցի,



Ու էս գործը շա՜տ սիրեցի:



Առավոտից մինչ իրիկուն



Սուրճ եմ խմում համով,կումկում



Մտածում եմ ՝վաղն ինչ անեմ



Չլնի հանկարծ համը հանեմ:



Ու հարցնում եմ ես բոլորին



Մոցարտն ով է,կամ թե Բախը



Ինձ ասում են,- սուս կաց,տիկին



Քո գործը չէ,առ քո հախը:



Մի կողմ քաշվի,թող աշխատենք,



Առանց էն էլ տեղից բան չենք,



Նստիր տեղդ այ նախարար



Սուս մնալդ շատ է հարմար:



Է,ինչ անեմ,սուս եմ մնում



Լավ մարդիկ կան,գործ են անում



Թե որ գործը էսպես գնա



Իմ ԱԹՈՌԸ պինդ կմնա...



Ն.Ա.Հայֆա,Իսրայել,05.02.12.