Րաֆֆու խոստացված դժոխքը

Րաֆֆու խոստացված դժոխքը
 Նախագահի երդմնակալությանը քամի է բարձրացել, տարտարոս- դժոխքի, գեհեն-սանդարամետի քամի, ու երկինքն էլ մթնել է: Մի՞թե սա այն դժոխքն է, որ խոստացել է Րաֆֆին՝ նախագահի երդմնակալությունից հետո:



 



Սադայելի ահեղ սրով,

Տարտարոսի մեծ զնդանով,

Ես զարկում եմ, անիծում եմ,

Դժոխք, միան դժոխք…



 



Քարեկարկո՜ւտ,

Արյունանձրև՜,

Մե՜գ, մառախո՜ւղ,

Թանձր մռա՜յլ,

Խիտ աղջամո՜ւղջ,

Թունդ երկրաշա՜րժ,

Մահտարաժա՜մ,

Որո՜տ, կայծա՜կ…



 



Գոնե Րաֆֆին տեղեկացներ՝ այդ բոլորը մթնշաղի՞ն, թե՞ արշալույսին է սպասվում…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ