Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ Րաֆֆի ջան…

Վա՜յ Կիկոս ջան,  վա՜յ Րաֆֆի ջան…




Գընաց երդումի,

Քաջարի Րաֆֆին,

Որ նախագահին

Նա «աբգոն» անի.

Վեր ելավ ծառին,

Ցած ընկավ քարին...

Վա՜յ Րաֆֆի ջան,

Վա՜յ որդի ջան...



 



 



Էլ էսքան մարդիկ

Ինչու՞ հավաքիր,

Որ համե՞րգ տայիր,

Դու ժամը վեցին.

Վեր ելար ծառին,

Ցած ընկար քարին...

Վա՜յ Րաֆֆի ջան,

Վա՜յ որդի ջան...



 



Կիկոսի մահով

Դու կիկոսացար,

Գըդակդ պոպոզ,

Անունդ Կիկոս.

Վեր ելար ծառին,

Ցած ընկար քարին...

Վա՜յ Կիկոս ջան,

Վա՜յ Րաֆֆի ջան...



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ