Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին

Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին
Րաֆֆու քարոզարշավին մասնակցելու համար Հայաստան եկած Րաֆֆու որդու` Կարինի մտերիմ ընկեր, Հովհաննես Բաղրամյանի թոռ, Օբամայի քարոզարշավին մասնակցած սակավախոս Լեւոն Բաղրամյանն ուրբաթ օրվա միտինգից հետո չցանկացավ որեւէ բառ ասել Րաֆֆու շարժման մասին, պատասխանել մեր հարցերին:



 



Միակ բանը, որ ասաց. «Շատ լավ միտինգ էր, կրակ կար մթնոլորտում... չորացրեց թաց գետինը»: Դուք եւ Կարինը մանկության ընկերնե՞ր եք: «Ոչ, քոլեջում միասին ենք սովորել. ինքը շատ լավ գրող է»: Իսկ դժվար չէ՞ ամերիկաներից գալ` մեր թաց ասֆալտին ամիսներ շարունակ կանգնել-սպասել, որ այն չորանա: «Դուք պիտի ասեք` դժվա՞ր է, թե՞ չէ. լսո՞ւմ է ժողովուրդը հարթակից ասված մտքերը, թե՞ հակառակը` «հիմա-հիմա» է գոռում. դու ասա: Աստծունը` Աստծուն, Կեսարինը` Կեսարին. «Երեսուն արծաթն էլ Հուդայի՞ն»,- ցավով ու ժպիտով ասաց Լեւոնն ու հեռացավ: