Ես եմ հիմա, մի պոետ, ու իմ անունը`…

Ես եմ հիմա, մի պոետ, ու իմ անունը`…

Սաքունցին ինչ ուզում եք` ասեք, բայց Պուտինի այցի դեմ բողոքողներին հանկարծ քֆուր չտաք, որովհետև դրանցից մեկն էլ ես եմ` մոտավորապես այսպիսի բան է գրել իր ֆեյսբուքյան պատին սիրված քաղաքական գործիչ Ստեփան Սաֆարյանը.



 



ՙՄի բան եմ զգուշացնում բոլոր նրանց, ովքեր «կամպանիա» են սկսել Պուտինի այցի դեմ բողոքել պատրաստվողների դեմ: Իսկ կամպանիան հետևյալն է. ով Արթուր Սաքունցի հետ դուրս գա փողոց. նա... Ուրեմն, այսպես. շանտաժներ չանեք: Ես բողոքի ակցիայի դուրս գալիս չեմ նայում, թե էլ ով կա այնտեղ, ում եմ սիրում և ում չեմ սիրում: Ես գնահատում ու կարևորում եմ գաղափարը: Իսկ Հայաստանի եվրոպական ինտեգրումը տապալելու և Հայաստանի անկախությունը խլելու Պուտինի քայլի դեմ հաստատ պետք է բողոքել ու բողոքողներից մեկն էլ ես եմ: Նայեք, չշշկռեք բողոքողներին գնահատակններ տալիս…՚:



 



Այս ամենը հասկանալի է, հասկանալի են նաև փողոց դուրս գալու գաղափարական մարտիկի մղումները: Հասկանալի չէ միայն, թե փողոց ասելով` այդ ո՞ր փողոցը, այդ ո՞ր հրապարակը,  նկատի ունի գաղափարական մարտիկը: Ի դեպ, եթե մի փողոց էլ Ստեփանը մտքում արդեն որոշել է, ապա պետք է նաև իմանա, որ փողոցում մարդիկ մեկ-մեկ էլ հայհոյում են ու որակումներ տալիս միմյանց: Այո, նույնիսկ բողոքողներին են անուն ու գնահատական տալիս: Ի մասնավորի`ՙտո այ Վովայի հետ աղոթող՚:



Էդ.Ա.