Դու վտարում ես` ես վտարում եմ

Դու վտարում ես` ես վտարում եմ

France-Presse գորժակալության հաղորդմամբ Թուրքիան Եգիպտոսի դեսպան Աբդելռախման Սալահ Էլ-Դիանին հայտարարել է ՙպերսոնա նոն գրատա՚:



 



Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլը թելադրված է երկկողմանիության սկզբունքներով, որոնց վրա կառուցված են միջազգայն հարաբերությունները:



 



Այսպիսով` Անկարան պատասխանել է Եգիպտոսի իշխանությունների քայլին, իսկ դա այն էր, որ Եգիպտոսից այսօր վտարել են Թուրքիայի դեսպանին:



 



Մինչդեռ ժամեր առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը խոսել էր թուրք-եգիպտական հարաբերությունների մեծ նշանակության մասին: