ԱՄՆ Ցամաքային Զորքերի ակադեմիայի ունկնդիրների այցը Նյու Յորքում ՀՀ ներկայացուցչություն

ԱՄՆ Ցամաքային Զորքերի ակադեմիայի ունկնդիրների այցը Նյու Յորքում ՀՀ ներկայացուցչություն

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Նոյեմբերի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հյուրընկալել է ԱՄՆ ցամաքային զորքերի ակադեմիայի ունկնդիրներին: Դեսպան Կարեն Նազարյանը բարձրաստիճան սպաների առջեւ հանդես է եկել դասախոսությամբ` ներկայացնելով ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնությունները եւ աշխատանքի հիմնական ուղղությունները:



 



Դասախոսությանը հետեւած քննարկումների ընթացքում դեսպանը լուսաբանել է նաև ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հարեւան եւ գործընկեր պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցեր:



 



Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը