Բազմահազարանոց ցույց Քիշնևում

Բազմահազարանոց ցույց Քիշնևում

Ինչպես տեղեկացրել էինք երեկ,  Մոլդովայի կոմունիստական ընդդիմությունը բազմահազարանոց ակցիա է նախապատրաստում երկրի մայրաքաղաքում՝ ընդդեմ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման:



 



Russia Today-ն այսօր տեղեկացրել է, որ կազմակերպիչների տվյալների համաձայն՝ Քիշինևի կենտրոնական հրապարակում հավաքվել է 50 000 մարդ՝ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ երկրի տարբեր բնակավայրերից:



 



Ակցիայի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում: Կոմունիսների առաջնորդ, Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը մեղադրել է գործող իշխանություններին երկրի Սահմանադրությունը խախտելու մեջ: