Հայաստանը ոջունել է ժնևյան ձեռքբերումները

Հայաստանը ոջունել է ժնևյան ձեռքբերումները

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, այսօր հայտարարել է, որ Հայաստանը ողջունում է Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:



 



«Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար: Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին»,– ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:



 



«Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար»,– նշված է հայտարարությունում: