Շիրազը կըսեր՝ ինչըղ կեղնի, բոլորդ կռվող եք, բայց երկիրը գերի է

Շիրազը կըսեր՝ ինչըղ կեղնի, բոլորդ կռվող եք, բայց երկիրը գերի է

Եթե ինձ ընթերցողս լրագրող է համարում, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ լրագրող եմ, ուրեմն ասեմ, որ ես լավի ու վատի չափաբաժինը հավասար պահում եմ: Եթե անգամ ինձ ատելի մեկը, ինձ խոցած մեկը մի լավ բան է անում, իսկույն նկատում և բարձրաձայնում եմ: Կարևոր չէ, թե որ ճամբարից է:






Կարծում եմ այդպես ավելի ազնիվ է: Ես յուրային չունեմ, յուրային կուսակցություն, յուրային քաղաքական գործիչ, իմ յուրայինը ընթերցողն է: Ու զարմանում եմ, թե էս կուսակցությունները ո՞նց իրենցից դուրս բան չեն տեսնում: ՀՀԿ-ն լրիվ քոռացել է, ակնոցն էլ չի օգնում, լիզաներն էլ, վիրահատել է պետք, էլ ոչ մեկին չի տեսնում: Հանկարծ այն ցավը չլինի, որ սև ջուր է կոչվում ու տեսողությունը լրիվ կորչում է: Քոռ- քոռ իր ետևից օրինացների խումբ է ձորը առաջնորդում:






Մնացած բոլորը ՀՀԿ-ին են պարսատիկ խփում, անգամ ՀՀԿ-ի տղերքը ՀՀԿ-ին են քննադատում: Հիմա չեմ հասկանում, որ էդքանը միասին ՀՀԿ-ին են քննադատում, ջարդուխուրդ անում, ՀՀԿ-ն ինչու՞ է միշտ կանգուն մնում:






Ուրիշ երկրներում բողոքի տեղը փողոցն է, մի մարդու պես դուրս են գալիս, Հայաստանում ֆեյսբուքը դարձել է Ազատության հրապարակը: Ամեն ինչից էլ ունենք, փառք Աստծո, էլ վրիժառու, էլ սուր ճոճող, էլ փիղ, էլ դինոզավր… Ամեն ինչ ունենք, մենակ հաղթանակ չի գրանցվում, ինչու՞: Տեղին է հիշեցնել Հովհ Շիրազի հետ կապված այս պատմությունը. «Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ՝ ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է. -Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է…»: Նման դեպքում Շիրազը կըսեր՝ ինչըղ կեղնի, բոլորդ կռվող եք, բայց երկիրը գերի է:






ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ