Գյումրին պատրաստվում է, բայց հատուկ բաներ չկան

Գյումրին պատրաստվում է, բայց հատուկ բաներ չկան

Հանրապետության երկրորդ քաղաքը նախապատրաստվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Աշխատանքները անցկացնում է ոչ թե Գյումրու քաղաքապետարանը, այլ Շիրակի մարզպետարանը:



 



Tert.am–ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ որևէ «հատուկ աշխատանքներ», այդ թվում՝ փողոցների ասֆալտապատում չի արվում:



 



«Որևէ հատուկ բան չկա … մի երկու տեղ կա, քանդված տեղեր կան, վերանորոգում ենք: Իսկ ասֆալտապատումը միայն՝ օդանավակայանից մինչև քաղաքի մուտքի մոտ: Այն էլ մենք չենք անում, Տրանսպորտի նախարարությունը»,-ասել է մարզպետը՝ կարևոր չհամարելով նշել, թե որքան գումար է ծախսվում և տեղակա՞ն, թե կենտրոնական բյուջեից:



 



ՌԴ նախագահի այցի շրջանակներում այս օրերին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան ակադեմիական թատրոնում ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում:



 



Այստեղ, ըստ արդեն հաստատված տեղեկությունների, անցկացվելու է ռուս-հայկական գործարար համաժողովը, որի ժամանակ անդրադարձ է կատարվելու Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը:



 



Քաղաքի մյուս նախապատրաստությունների և մարզպետի առաջարկների մասին տես այստեղ: