Ջերմուկն ու Վայքը «նայող» Աշոտ Արսենյանի գործերը լավ չեն

Ջերմուկն ու Վայքը «նայող» Աշոտ Արսենյանի գործերը լավ չեն

Ջերմուկի եւ Վայքի տարածաշրջանները «նայող» Աշոտ Արսենյանի գործերը, ըստ իրեն մոտ կանգնած աղբյուրների, այնքան էլ լավ չեն:



Շատերը չեն բացառում, որ նա ինչ-որ մասով կկորցնի սփյուռքահայ գործարար Կայծակ Զեյթելյանից ժամանակին «վերցրած» «Ջերմուկ գրուպը»: Ճիշտ է, Արսենյանը միշտ համարվել է «օսոբո պրիբլիժոննի կ իմպերատորու», այն է` իշխանության «կասիրը», ամենուր ուղեկցել է սկզբում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, հետո՝ Հովիկ Աբրահամյանին, հիմա էլ Սերժ Սարգսյանին ուղեւորությունների ժամանակ վճարելով ընթացիկ ծախսերը, այնուհանդերձ, խնդիրներ կան հարկային եւ «այլ» պարտավորությունների հետ կապված՝ տեղեկացրեց մեր աղբյուրը, չի բացառվում, որ առաջիկայում նրան այցի գնա ոչ անհայտ Գագիկ Խաչատրյանի  կառույցը` ստուգումների նպատակով: