Մհեր Սեդրակյանը պնդում է, թե իր որդին ավելիին է արժանի

Մհեր Սեդրակյանը պնդում է, թե իր որդին ավելիին է արժանի

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին Երեւանի ավագանու ՀՀԿ ֆրակցիայում է:



Դեռեւս քաղաքապետի ընտրությունների ժամանակ  հայրը պնդում էր, թե իր որդին ավելիին է արժանի, քան ավագանու անդամ լինելը, արտերկրում կրթություն ստացած որդու համար դա շատ ցածր զբաղմունք է, եւ ընտրություններից հետո նա դուրս կգա ավագանուց:



 



Վերջերս էլ ԱԺ-ում ասաց, թե երեւի որոշենք` էլ չգնա նիստերին: Սակայն Դավիթ Սեդրակյանը շարունակում է ներկայանալ ավագանու նիստերին: Մեր հարցին,  թե ինչպես է ստացվել, որ, ի հեճուկս հոր հայտարարությունների, դեռ գալիս է, ասաց. «Տենց բան չի ասել, լավ չեք հիշում, ես տենց բան չեմ լսել»: Ի պատասխան մեր պնդումներին, որ հոր խոսքերից ենք ցիտում, որդին փորձեց շտկել ասածը. «Անգամ եթե տենց ա եղել, էդ իրա կարծիքն է, ինձ դուր է գալիս ավագանու աշխատանքը, չգիտեմ` կշարունակեմ, թե չէ, բայց դուր է գալիս»: