Քաղաքապետից, վարչապետից գումար է ուզում Նոր տարի նշելու համար (տեսանյութ)

Քաղաքապետից, վարչապետից գումար է ուզում Նոր տարի նշելու համար (տեսանյութ)

49-ամյա Հասմիկ Դավեյանին այս օրերին կարելի է տեսնել կառավարության, նախարարությունների շենքերի, Ազգային ժողովի և այլ կառույցների առջև, որտեղ կարող է բախտը բերի և հանդիպի պաշտոնատար անձանց` խնդրելով նրանցից գումար:



«Մի քիչ առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչապետը կառավարություն մտան, նրանց դուրս գալուն եմ սպասում, որ գումարով օգնեն Նոր տարի անեմ»,-ասաց կինը: Տեղեկացնելով, որ աղջկան գիշերօթիկ դպրոցից տուն է բերել և ձմեռային արձակուրդները իր հետ պետք է անցկացնի:






«Երեխուս գոնե կարողանայի ինչ-որ բանով ուրախացնեի, տեսնեմ ինչ դուրս կգա, նախարարենրը խղճում են ու գումար են տալիս, դրա շնորհիվ լույսը ու գազը վճարել եմ, իսկ հիմա էլ Նոր տարի է վարչապետը կամ քաղաքապետը ինչ որ բանով կօգնեն թե ոչ»: