Քաղաքապետի թեզի պաշտպանությանը լրագրողներին չեն թողնում

Քաղաքապետի թեզի պաշտպանությանը լրագրողներին չեն թողնում

Ժամը 14։00-ին ՀՀ պետական տնտեսագիտական համալասարանի դահլիճում պետք է կայանար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարայանի թեկանածուական դիսերտացիայի պաշտպանությունը։



Մենք գրել էինք, որ համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը շատ անհանգիստ է այս առիթով և վախենում է, որ պաշտպանությունը կձախողվի։



Այսօր տնտեսագիտական համալսարան գնացած լրագրողներին ներս չեն թողել դահլիճ։ Դահլիճի մուտքի դիմաց ռեկտորը մի քանի շարքով կանգնեցերել է ուսանողերի՝ որոնք փակել են մուտքը և չեն թողնում լրագրողներին ներս մտնել ։



 



Լրագրողներին ասել են, որ պետք է հանձնեք բոլոր տեսագրող, ձայնագրող սարքերը և դրանից հետո միայն իրենք կորոշեն՝ մտնելու են դահլիճ թե ոչ։ Ակնհայտ է, նրանք  վախենում են, որ Տարոն Մարգարյանը չի կարողանա գիտություննրի թեկնածուին համապատասխան ելույթ ունենալ։



 



Ինչպես փոխանցում է hraparak.am-ի լրագրողը այս պահին այնտեղ են մեծ թվով ոստիկաններ, որոնք կարգ են պաշտպանում։