Արմեն Ռուստամյան. Նրանք «Գազպրոմը» նույնացնում են Ռուսաստանի հետ

Արմեն Ռուստամյան. Նրանք «Գազպրոմը» նույնացնում են Ռուսաստանի հետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար առնվազն զարմանալի է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տեսակետն, ըստ որի՝ ոչ իշխանական ուժերը դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում քվեարկությանը չմասնակցեցին, քանի որ դեմ քվեարկելու համար վախենում էին Ռուսաստանից:



 



«Մենք դեմ ենք խոսել: Ի՞նչ է նշանակում՝ չենք ուզեցել դեմ քվեարկել: Ռուսաստանը միայն քվեարկությունը չի նայում, նա հետևում է ողջ պրոցեսին, ես չեմ կարծում, որ նրանք միայն քվեարկությամբ են առաջնորդվելու: Կուսակցությունները շատ հստակ իրենց դիրքորոշումներն ասել են, և սա հակառուսական դիրքորոշում չէ: Այդ իրենց մտածելակերպն է, որ «Գազպրոմ»-ը նույնացնում են Ռուսաստանի հետ, և այս ամենից ծագել է այս տհաճ իրավիճակը: Այդպիսի իշխանությունների համար անգամ այնտեղից եկած ցանկացած պաշտոնյա կարող է նույնացվել Ռուսաստանի հետ»,- ասել է նա «Առաջին» լրատվականին: Արմեն Ռուստամյանը նաև հավելել է, որ արժանապատիվ պահվածքը բոլորի համար էլ ճիշտ ընթացք է, նման պահվածք ունեցող կողմին չեն կարող չհարգել:



 



Մանրամասները՝ այստեղ