Նազարբաևի հատուկ կարծիքն ու Ալիևի բաժնի վարիչը

Նազարբաևի հատուկ կարծիքն ու Ալիևի բաժնի վարիչը

Ադրբեջանը պաշտոնապես բողոք է հայտնելու Մաքսային միությանը Հայաստանի միանալու կապակցությամբ մինչև այն պահը, քանի դեռ այդ երկիրը չի հանել իր ռազմական ուժերը ադրբեջանական օկուպացված տարածքներից և չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:



 



Ինչպես փոխանցում է AZE.az-ը, այս մասին Trend գործակալությանն ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը:



 



Նրա խոսքերով՝ Հայաստանի, որպես Լեռնային Ղարաբաղը և նրա հարակից 7 շրջաններ օկուպացված երկրի մուտքը որևէ միություն կամ միավորում, հակասում է միջազգային իրավունքի նորմերին:



 



Հակառակ պարագայում, Ալի Հասանովի կարծիքով, որևէ միություն մտնելու պահից Հայաստանի սահմանները և տարածքը կհակասեն միջազգային իրավարարությանը՝ քանզի խախտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:



 



Կամ Հայաստանը պետք է բացահայտ հայտարարի օկուպացված տարածքների և կառուցվածքների հանդեպ իր հավակնությունների մասին և ընդունող միությունն էլ պետք է ընդունի դա, և կամ պետք է վերադրաձնի այդ հողերը և որևէ միության անդամ դառնա ՄԱԿ-ի շրջանակներում ճանաչված սահմաններով:



 



Մինչև ՀՀ ԱԳՆ-ն կամ համապատասխան որևէ պաշտոնյա ժամանակից շուտ սկսված կերուխումից արթնանա ու պատասխանի այս հերյուրանքին, մենք շտապենք Ալիևի աշխատակազմին փոխանցել մեր ամանորյա ցանկությունը՝ ախորժակներիդ՝ քացախ:



Էդ.Ա,