Հրահանգել են չգնալ Ծառուկյանի միջոցառմանը

Հրահանգել են չգնալ Ծառուկյանի միջոցառմանը

Երկու օր առաջ «Փարավոն» ռեստորանային համալիրում Գագիկ Ծառուկյանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեն, սպորտսմենների լավագույն տասնյակին էր պարգևատրում: Այնտեղ էին սպորտին առնչվող բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, սպորտսմեններ, քաղաքական դեմքեր: ՀՀ նախագահի կողմից ներկայացված էր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ներկա էր Ռոբերտ Քոչարյանը:



 



Բայց քանի որ հակասություններ կան սպորտի և երիտասարդության նախարարության ու ՀԱՕԿ-ի միջև, միջոցառումն անամպ չի անցել: Նախօրեին նախարարության աշխատակիցները հերթով զանգահարել են սպորտդպրոցների տնօրեններին, տարբեր սպորտսմենների և հորդորել, որ այդ միջոցառմանը չգնան: Այդ պատճառով հրավիրվածներից ոմանք չեն ներկայացել միջոցառմանը՝ վախենալով, որ դա իրենց համար հետևանքներ կունենա:



 



Հիշեցնենք, որ դրանից մի քանի օր առաջ էր նախարարությունը շնորհավորել լավագույն տասնյակին: Այս տարի մեզանում լավագույն սպորտսմենների երկու ցանկ հրապարակվեց:



 



Լուսանկարը՝ Armsport.am-ի