Չի բացառվում, որ հենց Կարեն Կարապետյանն էլ լինի․ Գալուստ Սահակյան

Չի բացառվում, որ հենց Կարեն Կարապետյանն էլ լինի․ Գալուստ Սահակյան

Ո՞վ կառաջադրվի ԱԺ նախագահի պաշտոնում։ Այս հարցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ չի բացառվում՝ ԱԺ արդեն իսկ 130 պատգամավորներից յուրաքանչյուրն էլ թեկնածու լինի։



Մամուլում շրջանառվող անուններից մեկը՝ որպես ԱԺ նախագահի հիմնական, ֆավորիտ թեկնածու, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն է։ Հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի դեպքը, երբ մամուլը հենց իրեն էր համարում ՀՀ 13-րդ վարչապետը,  Գալուստ Սահակյանը չի բացառում, որ այս անգամ ևս մամուլը ճիշտ դուրս գա և հիմա էլ ԱԺ նախագահ դառնա Կարեն Կարապետյանը։



«Բայց եթե խոսքը վերաբերում է պաշտոնական մակարդակով քննարկումներին, ապա այդ հարցով դեռևս քննարկում չի եղել, բայց հնարավոր եմ համարում»,-ասաց ՀՀԿ խմաբկցության ղեկավարը։



Ինչ վերաբերում է իր՝ ԱԺ նախագահ դառնալու հավանականությունը, ինչը ևս չի բացառվում նույն մամուլի կողմից, Գ․ Սահակյանն ասաց․ «Ես վաղուց արդեն իմ դերակատարումն ունեմ, այնպես որ իմ պաշտոնը իմ պաշտոնն է»։



ՀՀԿ-ում դեռևս չեն քննարկել նաև այն հարցը, թե ով կզբաղեցնի Հովիկ Աբրահամյանի՝ պատգամավորական թափուր մնացած տեղը խորհրդարանում։ Ցուցակով, սակայն, հերթական համարը Լեռնիկ Ալեքսանյանն է, սակայն արդյոք հենց ի՞նքը կլինի ՀՀԿ-ական նոր պատգամավորը, թե՞ մեկ այլ ոք, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ դեռևս հայտնի չէ։



 



Վահե Մակարյան