Ռեկտորի չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է

Ռեկտորի չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է

Ճարտարագիտական համալսարանի  նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի՝ չարաշահումների վերաբերյալ ոստիկանության քննչականում կատարվող ուսումնասիրություններն ավարտվել են: Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ մարտի 17-ին Արա Ավետիսյանն ազատվեց ռեկտորի պաշտոնից, որին հաջորդեցին նրա  չարաշահումների ու կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումները, որոնք այդպես էլ որեւէ մեկի կողմից չհերքվեցին: Այս նյութերի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել էր ոստիկանության քննչականին  հետաքննություն  անել: 25-օրյա հետաքննության արդյունքում որոշվել է գործ չհարուցել: