Վաղը Ծաղկաձորում կմեկնարկի ՀՅԴ Գերագույն ժողովը

Վաղը Ծաղկաձորում կմեկնարկի ՀՅԴ Գերագույն ժողովը

Վաղը Ծաղկաձորում կմեկնարկի ՀՅԴ Գերագույն ժողովը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Ռուստամյանը պահպանելու է իր կարգավիճակը, որպես Գերագույն մարմնի ներկայացուցիչ: Սակայն «Արմենն ուղնուծուծով կդառնա հրանտական»,- տեղեկացրեց ՀՅԴ մեր աղբյուրը:



Հիշեցնենք, որ մինչ ընկեր Վահանի՝ Գերմանիայում դեսպան դառնալը, ընկեր Արմենը վահանական էր: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն նաեւ չի մտնի կոալիցիա: Այս պահին արդեն ընկերներն աշխատում են Ծաղկաձորում ընդունվելիք ԳԺ բանաձեւի վրա, որը պետք է ամրագրի` իրենք մաս չեն կազմում կոալիցիայի, սակայն, հանուն պետության ու ժողովրդի, կառուցողական մոտեցում են որդեգրում երկրի խնդիրների լուծման հարցում:  Ի դեպ, այս որոշումը ՀՅԴ-ն կայացրել է, որպեսզի ոչ միայն պահպանի դեմքը, այլեւ խուսափի սփյուռքյան կառույցների դժգոհությունից, որոնք կատեգորիկ դեմ են կոալիցիա մտնելուն: