Կարեն Ավագյանը` Հանրապետականի կադրերի դարբնոցի գլխավոր դարբինն է

Կարեն Ավագյանը` Հանրապետականի կադրերի դարբնոցի գլխավոր դարբինն է

Հավերժ երիտասարդության թուղթ հանած ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, պարզվում է, Հանրապետականի կադրերի դարբնոցի գլխավոր դարբինն է: Նրա աճեցրած կադրերին հավուր պատշաճի գնահատում են կուսակցության ղեկավար ատյաններում: Հանրապետության երեք մարզերում նրա կադրերն են փոխմարզպետների պաշտոններ զբաղեցնում: Վերջիններս Կարեն Ավագյանի ղեկավարած ՀՀԿ երիտթեւի մարզային կառույցների ղեկավարներն են: 2009 թվականից Գեղարքունիքի ՀՀԿ երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, մարզպետի օգնական, 1983թ. ծնված Կարեն Հակոբյանը, օրինակ, հուլիսի 22-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Իսկ մինչ այդ՝ 2012-ին էլ, նույն ճանապարհով փոխմարզպետներ էին նշանակվել Կոտայքի մարզում՝ Կարեն Մարգարյանը, Լոռիում` Տիգրան Բադոյանը: