Նամակ նախագահին՝ դինջանալու վախտը չի, սրոչնի եկ…

Նամակ նախագահին՝ դինջանալու վախտը չի, սրոչնի եկ…


Նախագահը պիծիմինուտչնի արձակուրդ չգնացած, արդեն հետ կանչել եք ուզում՝ մի եկ տեսնանք, էդ խե՞ յես Ղարաբաղը ծախում: Հայկական, ռուսական, ադրբեջանական մամուլն այս երկօրյա արձակուրդի ընթացքում ձեռի վրա գաղտնազերծումներ է անում: Գրում են, որ Սոչիում գաղտնի բանակցությունների շուրջ քննարկվել է Ղարաբաղը ազիկներին փողով վաճառելու տարբերակը, անգամ գինն է գրվում: Ալիևն էլ ռուսական ակցենտով փոխզիջումներից է բարբառում:
Էս նեղ մաջալին նախագահը գլուխը վերցրել որտե՞ղ է «հանգստանում»: Մնում է ազգովի ձեն ձենի տանք ու նամակ գրենք՝ դինջանալու վախտը չի, սրոչնի եկ, էս կասկածները ցրի: Ղարաբաղը մի փունջ կանաչի չի, որ ռուս ու թուրքով գին դնեն:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ