Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան, բայց չգիտեն երբ

Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան, բայց չգիտեն երբ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան, սակայն այցի ժամկետները դեռևս ճշտված չեն: Այդ մասին հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցին:



«Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն առաջ մղելու նպատակով Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են հնարավորինս աջակցել բանակցություններում առաջընթացի հասնելու համար», - ասել է Ուորլիքը:



«Հայ և ադրբեջանցի ժողովուրդները նույնպես պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունը իրենց պետությունների շահերից չի բխում: Հուսով եմ, որ մարդիկ կքվեարկեն հանուն խաղաղության», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը: