Գնե՜ք, ջանըմ, նոր մեքենաներ գնե՜ք…

Գնե՜ք, ջանըմ, նոր մեքենաներ գնե՜ք…

Գալուստ Սահակյանը նախապատերազմական իրավիճակում անտեսվել է: Անընդհատ խոսվում է զինվորների, սահմանների ամրապնդման մասին, մոռանալով, որ մենք պետություն ունենք՝ հանձինս Գալուստ Սահակյանի, և նա պատասխանատու է պետության ամրացման համար: Ի աչքալուսանք մեզ՝ ԱԺ նախագահն ասում է, որ պետության ամրացման համար իրենք նոր, ծառայողական թանկարժեք մեքենաներ էլ պետք է գնեն: Գնածը քչություն է անում. «Դա պետության ամրության համար է, որևէ անձի համար չէ»,- ասում է նա: Ականատես ենք եղել, թե պաշտոնյաներն իրենց թանկարժեք ծառայողական մեքենաներով ո՜նց են պետությունն ամրացնում: Առավոտյան, կեսօրին ու երեկոյան իրենց տան անդամներով պետական սահմանների անձեռնմխելիությունն են չափչելով ստուգում: Առաջիկա բյուջեի ընդունման ժամանակ նորից մեքենաներ պետք է գնենք,- ասում է ԱԺ նախագահը: Գնե՜ք, ջանըմ, նոր մեքենաներ գնե՜ք… Այդպես մենք կունենանք ամուր պետություն ու կիսաքաղց ժողովուրդ: Այդպես մենք կունենանք ամուր պետություն ու փախչող ժողովուրդ:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ