ԱՄՆ-ն չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները

ԱՄՆ-ն չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները

ԱՄՆ-ն չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունների օրինականությունը, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Փսակին: «Միացյալ Նահանգները չի ճանաչում օգոստոսի 24-ին անցած այսպես կոչված նախագահական ընտրությունների օրինականությունը և դրանց արդյունքները: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ մեր դիրքորոշումը նախկինի պես հստակ է: Այդ շրջանները Վրաստանի անքակտելի մասն են», - ասել է Փսաքին:



Փսաքին կրկին կոչ է արել Ռուսաստանին իրականացնել «2008թ. հրադադարի մասին համաձայնության շրջանակներում իր բոլոր պարտավորությունները, ներառյալ՝ զորքերի դուրսբերումը, Վրաստանի այդ շրջանները անկախ պետություններ ճանաչելուց հրաժարումը եւ այդ շրջաններին հումանիտար օգնության համար ազատ մուտքի ապահովումը»: