Պաղեստինում սպասում են հրադադարի մեկնարկին

Պաղեստինում սպասում են հրադադարի մեկնարկին

Պաղեստինի իշխանությունները և ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հայտարարել են Գազայի հատվածում երկարաժամկետ հրադադարի և Իսրայելի հետ նոր համաձայնություն կնքելու մասին:



«Կողմերի միջև համաձայնությունը կնքվել է, և մենք սպասում ենք Կահիրեից հայտարարության՝ թե երբ է մեկնարկում հրադադարը», - ասել ` ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:



Պաղեստինյան աղբյուրների տվյալներով՝ համաձայնությունը ենթադրում է երկու կողմից ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման թուլացում:



Իսրայելի կողմից այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել: Արդեն 50 օր շարունակվող դիմակայությանը զոհ են գնացել 2100 պաղեստինցի և 68 իսրայելցի, տեղեկացնում է BBC-ն: