Վախճանվել է Դանատաս Բանիոնիսը

Վախճանվել է Դանատաս Բանիոնիսը

90 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դանատաս Բանիոնիսը, տեղեկացնում է լիտվիական Delfi.lt կայքը:



Դերասանի որդու՝ Ռայմունդասի խոսքով՝ հայրը երկու օր առաջ կաթված էր տարել: «Ես հենց նոր եմ իմացել այդ մասին, գնում եմ Վիլնյուս: Կարող եմ ասել միայն, որ նա մահացել է հիվանդանոցում»,- ասել է որդին:



Կայքը տեղեկացնում է նաև, որ 2014 թվականի ապրիլին լրացել է Բանիոնիսի 90-ամյակը, իսկ հուլիսին նա կրիտիկական մահ է տարել: Այն ժամանակ բժիշկներին հաջողվել էր փրկել դերասանի կյանքը: