Ինչ է թաքնված սահմանները ճանաչելու «լեգիտիմության» տակ

Ինչ է թաքնված սահմանները ճանաչելու «լեգիտիմության» տակ

Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի` ժողովրդին ուղղված, այսպես կոչված, «ուղերձը», անմիջապես պետք է նշեմ, որ ըստ էության նոր բան չսեցինք։ 

Իրականում զարմացած եմ Փաշինյանի ընթերցած տեքստի բովանդակությունից, քանի որ մենք կարող ենք ընկալել կամ չընկալել Նիկոլ Փաշինյանին, բայց որ նա կարողանում է գրագետ կառուցել իր խոսքը (ընդ որում՝ կարևոր չէ, որ խոսքի բովանդակությունը գրեթե միշտ տրամաբանության եզրին է), դա փաստ է։ 

Ինչ եղավ, ինչու՞ այս անգամ «պատմական Հայաստանի և իրական Հայաստանի միջև հակամարտության» թեմայով փիլիսոփայական մտահանգումների հավակնությամբ պարզունակ դատողություններն այն էֆեկտը չունեցան, որը թույլ կտար նրան առնվազն ոգևորել իր կողմնակիցներին:
Հավանաբար, այս «ուղերձը» նախատեսված էր կարդալ մայիսի 28-ին՝ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, բայց երկրում առկա լարվածության պատճառով Փաշինյանը որոշել է կարդալ տեքստը մայիսի 26-ին նախատեսված մինիտինգից առաջ:
Դե, դա ընդունեք առնվազն որպես  տարբերակ։

Բայց վերադառնանք բուն թեմային։ Բաց թողնելով բոլոր կեղծ-փիլիսոփայական նկատառումները՝ անմիջապես անցնեմ «իրական Հայաստանի» շրջանակներում «լեգիտիմ սահմանների» ձևավորման մասին միակ հստակ հնչեցրած  թեզին։

Միանգամից վերապահում անեմ, որ թեզը, թե իբր հենց հիմա է ընթանում Հայաստանի «լեգիտիմ սահմանների» ձևավորումը, իրականությանը չի համապատասխանում։  

Ընդ որում, մանիպուլյացիան այնքան պարզունակ է, որ նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա, բայց ստիպված կլինենք ևս մեկ անգամ անդրադառնալ այս չարաբաստիկ թեմային։ 
Եվ այսպես, ի սկզբանե պետք է նշել, որ պետության սահմանների լեգիտիմությունը կախված չէ նրանից՝ հարևան պետություններն ընդունում են նրա լեգիտիմությունը, թե ոչ։ 
Աշխարհում կան հարյուրից ավելի պետություններ, որոնց սահմաններն այս կամ այն ձևով վիճարկվում են, բայց դա ոչ մի կերպ չի ազդում նրանց սահմանների «լեգիտիմության» վրա:
Ասեմ ավելին, միշտ, բոլոր ժամանակներում, ցանկացած ռեժիմի պարագայում սահմանների լեգիտիմությունը որոշվում է բացառապես սահմանների՝ խոշոր միջպետական կառույցների և երկրների միջև երկկողմ համաձայնագրերի ճանաչման փաստով։ 

Սակայն երկկողմ համաձայնագրերը չեն կարող լեգիտիմության հարյուր տոկոսանոց հիմք հանդիսանալ, շատ ավելի կարևոր է «միջազգային հանրության» կողմից լեգիտիմության ընդունումը։ 
Օրինակ, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության»սահմանները ճանաչել է Թուրքիան, սակայն դրանք միջազգային հարաբերությունների ոլորտում ոչ մի լեգիտիմություն չունեն, այլ համարվում են Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներ։ 

Շատ ավելի կարևոր է սահմանների միջազգային ճանաչումը լեգիտիմության առումով։
Նախկինում դրանք միություններ էին, որոնց շրջանակներում քաղաքական  միավորումներ էին ստեղծվում այս կամ այն պետության «լեգիտիմ» սահմանների ամրագրումով։ 
Այսօր նման կազմակերպությունները ներառում են Միավորված ազգերի կազմակերպությունը, ՆԱՏՕ-ն, Եվրոպական խորհուրդը, Արաբական Պետությունների Լիգան, Աֆրիկյան Միությունը և այլն և այլն:
Եվ ահա, Հայաստանի սահմանները մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՄԱԿ-ի և Եվրոպական խորհրդի կողմից (առնվազն) լեգիտիմ են ճանաչվել ոչ թե առասպելական քարտեզներով կամ Ալմա-Աթայի հռչակագրով, այլ ըստ Հայաստանի փաստացի սահմանների, որի մեջ, ի դեպ, մտնում են նաև Հայաստանի Հանրապետության այն տարածքները, որոնք ներկայիս հայկական իշխանությունը որոշել է փոխանցել/հանձնել/նվիրել/թուրք-ադրբեջանական տանդեմին։ 

Եվ ի դեպ, սահմանների շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականության «կադաստրային վկայությունը», որի մեջ մտնում են հանձնված և հանձնման ենթակա տարածքները, եղել և հանդիսանում է անդամակցության հիմք այն կազմակերպությունների համար, որոնք այդ նույն սահմանները ճանաչել են որպես «երրորդ Հանրապետության» լեգիտիմ սահմաններ։ 
Այլ բան է , որ հիմա թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իբր ճանաչվելիք (ինչը մինչև վերջ չի լինելու) սահմանների «լեգիտիմության» մասին ճառերի տակ թաքնված է ընդամենը Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային աղետալի զիջումների բանավոր «փաթեթավորումը»:
Մնացածը պարզապես ոչինչ չնշանակող բառեր են։

Արման Աբովյան