Բրիտանիայում զանգվածաբար հրաժարական են տալիս պատգամավորները

Բրիտանիայում զանգվածաբար հրաժարական են տալիս պատգամավորները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը բախվել է օրենսդիրների զանգվածային հրարաժարականի խնդրին։ Հրաժարականների թիվը գերազանցել է այն մակարդակը, որն ուներ Պահպանողական կուսակցությունը մինչև 1997 թվականի ընտրություններում իր պարտությունը, գրում է Reuters-ը։
Պահպանողական պատգամավորների թիվը, ովքեր չեն առաջադրվի հաջորդ ընտրություններում, ուրբաթ օրը՝ մայիսի 24-ին, հասել է 76-ի։

«Ուրբաթ ուշ երեկոյան Մայքլ Գովը, վետերան պահպանողական, ով զբաղեցրել է մի քանի պետական ​​պաշտոններ և հանդես է եկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, ասել է, որ ինքը նույնպես հրաժարական է տալիս: Նա իր նամակում գրել է, որ «գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ հեռանալու ժամանակն է: Նոր սերունդը պետք է ղեկավարի երկիրը»,- ասվում է նյութում։

Պահպանողական պատգամավորներն ասում են, որ իրենց գործընկերներից շատերը հեռանում են, քանի որ կուսակցությունը դժվար թե հաղթի ընտրություններում, և շատերը հոգնել են խորհրդարանում ներքին կռիվներից և բևեռացումից, հաղորդում է գործակալությունը: