ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմին․ Օրբան

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմին․ Օրբան

Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկին, այս մասին Radio Kossuth-ի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Ներկայումս Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնում գործում է ֆինանսական հանձնաժողով, նախապատրաստման հարցերով հանձնաժողով... Իհարկե, չեմ ուզում մանրամասներ հայտնել, բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արդեն ասել է այս ամենը։ Աշխատանքային խմբերն աշխատում են պարզելու, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարող է մասնակցել այս պատերազմին»,- ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ժամանակին ստեղծվել է որպես պաշտպանական դաշինք, որը նախատեսված էր միայն իր անդամներին պաշտպանելու համար:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Բրյուսելում և Վաշինգտոնում, յուրօրինակ տրամադրությունների նախապատրաստում է հնարավոր ուղիղ ռազմական հակամարտության համար»,- ասել է Օրբանը։